ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Բալետի լեգենդը հեռացավ

Բալետի լեգենդը հեռացավ
03.05.2015 | 12:58

Մայիսի 2-ին Գերմանիայում սրտի կաթվածից վախճանվել է բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան: Նրան անվանում էին կլասիկ պարուհի, բալետի տարերք, մոդեռնի հիմնադիր՝ բալետի աշխարհում բոլոր տիտղոսները Մայա Պլիսեցկայան ստացել է իր ութսուն տարիներին՝ մինչև վերջ պարելով: Ամուսնու՝ Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն-սյուիտը» նրան համաշխարհային ճանաչում բերեց և Մեծ թատրոնի մենապարուհու առաջ բացեց աշխարհի թատրոնների դռները: Նրա համար բալետներ էին բեմադրում ժամանակի լավագույն բեմադրիչները՝ Ռոլան Պետին, Մորիս Բեժարը: Նա միակն էր, որ բեմ էր դուրս գալիս և պուանտներով, և սանդալներով, և բարձրակրունկ կոշիկներով ու պարում էր՝ ինչպես պարի աստվածուհի:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ